Աբսուրդային 10 վայրկյան հայկական ֆուտբոլում (տեսանյութ)

Հայաստանի Առաջին խմբի մեկնարկային տուրում «Նորավանքը» 2:3 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին:
Եղեգնաձորցիների պատմության պաշտոնական առաջին գոլը զավեշտալի է ստացվել:
10 վայրկյանի ընթացքում Կարեն Նալբանդյանը գնդակով հարվածել է իր թիմակցին, հետո այն բարձրացել է օդ, ընկել խոտածածկին պարկած ֆուտբոլիստի վրա, կրկին հայտնվել Նալբանդյանի մոտ, ում թույլ հարվածը դարպասապահ Արմեն Ներսեսյանը հեռացրել է դեպի իր դարպասը: