«Շիրակն» ընդառաջեց «Արարատին» և դիմում ուղարկեց ՀՖՖ

«Շիրակը» հայտարարել է, որ կողն է Հայաստանի առաջնության 2-րդ տուրի «Արարատի» դեմ խաղի հետաձգմանը:

«Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» — «Արարատ» հանդիպումը:

Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի ար համաձայն ՈւԵՖԱ կանոնակարգերի հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:

Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում:

Առողջություն ենք մաղթում բոլոր վարակակիրներին»,- գրված է գյումրեցիների հայտարարությունում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball