Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ այսօր նախատեսված «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա:
Վանաձորյան ակումբը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՖՖ՝ նշելով, որ չի ներկայանալու հանդիպմանը:
Սպասվում է, որ «Լոռիին» տեխնիկական պարտություն (0:3) կգրանցվի: