Marca. Մեսսին չի ցանկանում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը

«Բարսելոնայի»  ավագ  Լեոնել Մեսսին կարող է լքել  ակումբը։  Ինչպես  հայտնում է Marca-ն  արգենտինացին չի  ցանկանում  նոր  պայմանագիր  ստորագրել  ակումբի  հետ։

Ֆուտբոլիստը լրջորեն մտածել է  իր  հետագա  կարկերայի մասին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում  «Բավարիային»  2։8  պարտվելուց հետո։ Մեսսին հիմա  ցանկանում է  հասկանալ, թե  թիմի ղեկավարությունը ինչ է  ձեռնարկում  ստեղծված իրավիճակում։ Ֆուտբոլիստը չի հերքում ոչ մի տարբերակ  կարիերան շարունակելու վերաբերյալ։

Գոյություն  ունի  երեք  տարբերակ, Մեսսին կարող է հենց  հիմա  խզել  պայմանագիրը  կատալոնական  ակումբի հետ,  որը  ամենաբարդ  տարբերակը կլինի, չնայած «Բարսելոնայի»  նախագահ  Ժոզեպ  Բարտումեուն  կանի ամեն ինչ, որպիսզի  այդպիսի տարբերակ  չլինի։  Մեսսին մեծ  քննադատությամբ է  մոտենում  թիմի ղեկավարության գործողություններին,  նամանավանդ  երբ թիմը  հետ  չվերադարցիեց  բրազիլացի  հարձակվող  Նեյմարին, արգենտինացու խնդրելուց հետո։

Կա ևս  այլ  տարբերակ։ Մեսսին կարող է  սպասել մինչև պայմանագրի ավարտվելուն  և չերկարաձգել  այն, ու  սպասել այլ ակումբից  առաջարկի։

Այլ դեպքում, եթե  ֆուտբոլիստը  համաձայնի  պայմանագրի երկարացման, ապա նա կհրաժարվի  երկարաժամկետ  պայմանագրից, քանի որ  չի ցանկանում  երկար կապ ունենալ  թիմի հետ։

Ավելի վաղ  հայտնել են, որ Մեսսին ծանուցել է թիմի  ղեկավարությանը  թիմից հեռանալու մասին, սակայն  ակումբի  ղեկավարությունը  հերքել է այդ  տեղեկությունը։

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball