Ավելի քան 130 խաղ. ՀՖՖ-ն և FeedConstruct-ը կշարունակեն համագործակցությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրախ է հայտարարել FeedConstruct ընկերության հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: FeedConstruct-ը սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և տվյալներ մատակարարող ճանաչված ընկերություններից է: Ներառելով իր չորս ապրանքատեսակները մեկ հարթակում՝ FeedConstruct-ը իրականացրել է բարձրորակ ուղիղ հեռարձակումներ, տվյալների գործակիցները, վիճակագրական և սկաուտային տվյալների ծառայությունը դարձրել է առավել հասանելի, գրում է ՀՖՖ-ի կայքը:

FeedConstruct ընկերությանն է պատկանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումների առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը: Այս մրցաշրջանի ընթացքում FeedConstruct-ը կապահովի ավելի քան 130 հանդիպման վիդեո հեռարձակում և սկաուտական տվյալների տրամադրում:

«Շատ ուրախ ենք FeedConstruct ընկերության հետ համագործակցությունը շարունակելու կապակցությամբ: Վստահ ենք, որ կողմերի միջև կնքված նոր պայմանագիրը կլինի փոխշահավետ և կնպաստի հայկական ֆուտբոլում ֆինանսական նոր հոսքերի ներգրավմանը»,- նշել է ՀՖՖ Մարքեթինգի և Հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը:

FeedConstruct ընկերության տնօրեն Ջորջ Արաբաթլյանը նշել է.

«Մենք միշտ ուրախ ենք ՀՖՖ-ի հետ համագործակցելու կապակցությամբ: Մեր ընկերության համար հիմնարար համագործակցությունը մեր ասպարեզում հաջողության հիմնական գրավականն է»:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball