Կարապետյանի թիմի առաջին հաղթանակը. Կորյանի «Խիմկին» դարձավ հետնապահ

Ռոսւաստանի առաջնության 3-րդ տուրում «Տամբովը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Խիմկիին»:

14-րդ րոպեին Վալերի Չուպերկան առաջ է մղել տանտերերին: Այդուհանդերձ, 41-րդ րոպեից «Տամբովը» մնացել է 10 ֆուտբոլիստով, քանի որ պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն ոչ խաղային իրավիճակում հարվածել է մրցակցի դեմքին: Տանտերերի մարզիչը հարկադրված նոր պաշտպան է ասպարեզ դուրս բերել և փոխարինել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին: Երկրորդ կեսում «Տամբովը» 11-մետրանոցի իրավունք է ստացել, բայց Վլադիմիր Օբուխովը բարձր է հարվածել:

Մերձմոսկովյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Տամբովն» առաջին միավորներն է վաստակել և վերջին` 16-րդ տեղից միանգամից բարձրացել 10-րդ: Նրա փոխարեն հենապահ է դարձել «Խիմկին», որն ունի 1 միավոր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball