Դի Մարիա շոու. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց և մտավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ին 3:0 հաշվով հաղթել «ՌԲ Լեյպցիգին»:
13-րդ րոպեին տուգանայինի խաղարկման ժամանակ Անխել Դի Մարիան գնդակը բարձրից փոխանցել է Մարկինյոսին, ով գեղեցիկ ցատկով ու գլխի շեշտակի հարվածով առաջ է մղել փարիզցիներին:
42-րդ րոպեին Նեյմարի կրնկով փոխանցումից հետո արգենտինացին կրկնապատկել է հաշիվը:
56-րդ րոպեին Դի Մարիան երկրորդ գոլային փոխանցումն է կատարել: Այս անգամ գլխի հարվածով աչքի է ընկել կարճահասակ Խուան Բերնատը:
Այսպիսով, ՊՍԺ-ն իր պատմության մեջ առաջին անգամ մտավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մրցելու է «Լիոն» — «Բավարիա» զույգի հաղթողի հետ: