ՉԼ. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից

Այսօր Ավան ֆուտբոլի ակադեմիայում Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման 1-ին փուլում Հայաստանի Չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային»։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց գոլազուրկ արդյունքով, ինչի արդյունքում թիմերը խաղը շարունակեցին լրացուցիչ ժամանակում, որտեղ լրացուցիչ ժամանակի 3-րդ րոպեին հյուրերի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ Տիագո Սանթոսը, 0։1։
Այսպիսով «Արարատ-Արմենիան» լքեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի երկրորդ փուլից։