ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռոնալդ Կումանը` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Ռոնալդ Կումանին գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Նրա հետ ստորագրվել է 2 տարվա ժամկետով պայմանագիր:

61-ամյա մասնագետը հեռացել է Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզչի պատոնից, որպեսզի ստանձնի կատալոնական թիմի ղեկը:

Կումանը «բլաուգրանայի» լեգենդար ֆուտբոլիստներից մեկն է: Նա «Բարսելոնայի» կազմում է հանդես եկել 1989-1995 թվականների ընթացքում` դառնալով Իսպանիայի քառակի չեմպիոն և այլ տիտղոսներ նվաճելով: 1992 թվականի Չեմպիոնների գավաթի եզրափակչում հենց Կումանի գոլն է «կապտանռնագույններին» առաջին տիտղոսը պարգևել այդ մրցաշարում:

1998-2000 թվականներին հոլանդացին «Բարսելոնայում» աշխատել է որպես մարզիչ` օգնելով Լուի վան Գալին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով