«Բարսելոնան» տրանսֆերի է հանել Սուարեսին. անմիջապես երկու առաջարկ

Վերջին անհաջողություններից հետո «Բարսելոնան» որոշել է կազմի թարմացում կատարել և բաժանվել որոշ վետերաններից: Նրանցից մեկը հարձակվող Լուիս Սուարեսն է: Կատալոնական ակումբն ուրուգվայցուն արդեն հայտնել է, որ նա նոր ակումբ փնտրի, վստահեցնում է El Chiringuito TV-ին:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ դրանից հետո «բլաուգրանան» անմիջապես առաջարկ է ստացել «Այաքսից»: Ամստերդամցիները շատ են ցանկանում վերադարձնել իրենց նախկին ռմբարկուին և տրանսֆերի համար առաջարկել են 15 միլիոն եվրո: Սուարեսն «Այաքսում» է հանդես եկել 2007-2011 թվականների ընթացքում: Նա 159 խաղում դարձել է 111 գոլի ու 68 գոլային փոխանցման հեղինակ:

Հոլանդացիները պատրաստ են 33-ամյա ֆուտբոլիստին 2 տարվա պայմանագիր առաջարկել և տարեկան վճարել 3 միլիոն եվրոյի աշխատավարձ:

Նույն պայմանները հարձակվողին առաջարկել է «Յուվենտուսը», որը մտադիր է տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել, գրում TuttoMercatoWeb-ը: Թուրինցիները տրանսֆերի գնի շուրջ սկսել են բանակցել «Բարսելոնայի» հետ: Ակումբների միջև շատ լավ հարաբերություններ են:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույնների» հետ Սուարեսի պայմանագրի ժամկետի ավարտին 1 տարի է մնում: Նա «Բարսելոնայի» պատմության երրորդ ռմբարկուն է: Հարձակվողը 6 տարում մասնակցել է 283 խաղի, որոնցում 198 գոլ է խփել ու 109 գոլային փոխանցում կատարել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball