ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռիի» ֆուտբոլիստի հսկայական գնով տրանսֆերը չի կայացել

«Լոռի» է վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։ Պայմանագրում առկա էր կետ, ըստ որի ֆրանսիական հեղինակավոր ակումբը կարող է 1,2 միլիոն եվրոյով գնել լատերալի տրանսֆերը, սակայն նրանք հրաժարվել են այդ հնարավորությունից:

«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։

«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում Նանան մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով