Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոռի»

Հայաստանի Մ21 հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը տեղափոխվել է «Լոռի», հայտնում է վանաձորցիների մամուլի ծառայությունը: Եղիազարյանը «Ուրարտուի» /«Բանանց»/ սան է, որտեղ հանդես է եկել երկար տարիներ։

«Ուրարտու»-2-ի կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 6 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18 հավաքականներում։ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում, ավագի թևկապով, մասնակցել է Մ19 ՈՒԵՖԱ Եվրոյին, որի ընթացքում գրավել է Իսպանիայի հավաքականի դարպասը։

Ընդհանուր առմամբ Մ19 հավաքականում անցկացրել է 15 հանդիպում։

Եղիազարյանի հետ կնքվել է պայմանագիր 1+2 ֆորմատով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով