«Ամենայն հավանականությամբ Յուրա Մովսիսյանը կավարտի կարիերան». Պիկուշչակ

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը հարցազրույց է տվել Sport24.ru-ին: Թեմաներից մեկը եղել է Յուրա Մովսիսյանը, ում հետ մոլդովացին խաղացել է «Կրասնոդարի» կազմում:

— ««Կրասնոդարում» Ձեր թիմակիցը Յուրա Մովսիսյանն էր: Ինչպիսի՞ տպավորություն էր նա թողնում:

— Շատ լավ տղա է, մենք հիմա էլ կապ ենք պահպանում: Անցած տարի Յուրան եկել էր Երևան: Նստեցինք, զրուցեցինք, հիշեցինք կրասնոդարյան ժամանակները: Մովսիսյանը որակյալ ֆուտբոլիստ է, ինչն ապացուցել է «Կրասնոդարում» և «Սպարտակում»:

— «Սպարտակից» հետո նա այդպես էլ նախկին մակարդակով չխաղաց…

— Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հոգեբանական առումով դժվար է «Սպարտակում»: Այնտեղ շատ մեծ ճնշում է: Ես նման փորձ չեմ ունեցել, բայց շատերն են այդ մասին խոսում: Միգուցե, «Սպարտակից» հետո Մովսիսյանը ցանկացավ ընտանիքին մոտ լինել՝ ԱՄՆ-ում: Հիմա նա այնտեղ է: Ամենայն հավանականությամբ, կավարտի կարիերան:

— Ամենահետաքրքիր պատմությունը Մովսիսյանի հետ կապված:

— Երբ նա նոր էր տեղափոխվել «Կարսնոդար», մեկնարկային կազմում չէր հայտվում: Բայց խաղերից մեկից հետո եկավ Սերգեյ Գալեցկու (ակումբի սեփականատեր-խմբ.) մոտ: Յուրան ցույց տվեց թերթ, որտեղ գրված էր, որ Մովսիսյանը «Կրասնոդարի» լավագույն հարձակվողն է: Իսկ չի խաղում անհասականլի պատճառներով (ծիծաղում է-խմբ.): Հավանաբար այդ քայլն օգնեց նրան:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը գրեթե երկու տարի առանց ակումբի է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball