Վերադարձ և մեկ լեգիոներ. «Լոռին» հայտարարեց երկու նորեկների մասին (լուսանկար)

«Լոռին» շարունակում է բոլորից ուշ համալրել իր կազմը: Վանաձորյան ակումբը երեկ հայտարարել էր 3 նորեկների մասին, իսկ այսօր արդեն` 2:

Ակումբ է վերադարձել կիսապաշտպան Արամ Քոչարյանը: 24-ամյա կիսապաշտպանը 2019/20 թթ․ մրցաշրջանի գարնանային շրջանն անցկացրել է «Գանձասար-Կապանում»։ Քոչարյանը «Լոռիում» հանդես է եկել 2019 թվականին։ Արամն «Ուրարտուի» սան է, հանդես է եկել նաև «Արարատում»։

Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19, Մ21 հավաքականները։

«Լոռի» ՖԱ է տեղափոխվել նաև ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։

25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաեւ «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» եւ իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։

Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Ռուդոսսելսկին նաև 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 հավաքականում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball