Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում իսրայելցի կխաղա, գումարած ևս մեկ ռուս

Կիսապաշտպան Ալմոգ Օհայոն Բեն Դավիդը համալրել է «Լոռին», հայտնում է վանձորցիների մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել հայրենիքում։ Ալմոգը Թել Ավիվի «Մաքքաբիի» սան է, խաղացել է «Հապոել Հաիֆա», «Մաքքաբի Պետահ Տիկվա», «Հապոել Կֆար Սաբա», «Հապոել Կֆար Շալեմ» ակումբներում։

Օհայոնը «Լոռի» է տեղափոխվել Իսրայելի առաջին լիգան ներկայացնող «Հապոել Պետահ Տիկվա» ակումբից։ Նա Հայաստանի առաջնության պատմության առաջին իսրայելցի ֆուտբոլիստն է:

«Լոռի» է տեղափոխվել նաև ռուս կիսապաշտպան Պավել Օսիպովը։

24-ամյա ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Հանդես է եկել ֆիննական «Լահտի», լատվիական «Վենտսպիլս» ակումբներում։

Ֆինլանդիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 59 հանդիպում, դարձել 5-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Լատվիական Պրեմիեր լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

Օսիպովը մասնակցել է նաեւ ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգային՝ անցկացնելով 13 հանդիպում, դառնալով երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Օսիպովը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով