«Վանը» շարունակում է ուժեղանալ. Արտասահմանից մեկական հայ ու լեգիոներ են ժամանել

«Վանը» հայտարարել է երկու նորեկների մասին: Չարենցավանցիներին է միացել մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» ակումբի նախկին կիսապաշտպան՝ 24-ամյա Գարեգին Կիրակոսյանը։

«Սֆինտուլ Գեորգեի» կազմում Կիրակոսյանը 2019 թվականի մրցաշրջանում 21 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնել է ակումբին գրավել Մոլդովիայի Պրեմիեր Լիգայում 2-րդ հորիզոնականը:

«Վանի» հետ պայմանագիր է կնքել նաև իվուարցի 22-ամյա կիսապաշտպան Մայքլ Գնոլուն։

Մայքլի վերջին ակումբներն էին Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող «Սլուցկը» և Էստոնիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Տրանս Նարվան»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով