Քառակողմ տրանսֆեր եվրոպական գրանդների մասնակցությա՞մբ

Անգլիական երկու գրանդների` «Մանչեսթեր Սիթիի» ու «Արսենալի» ցանկությունն ամրապնդել կենտրոնական պաշտպանների դիրքերը` կարող է քառակողմ տրանսֆերների հանգեցնել:

«Արսենալը» որոշել է գնել «Լիլի» ֆուտբոլիստ Գաբրիել Մագալյանեսին և նրա համար 30 միլիոն եվրո վճարելու, հայտնում է The Times-ը: 22-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել, որը շուտով պաշտոնապես կհաստատվի:

Մինչև այդ ֆրանսիական ակումբը «Նապոլիի» հետ 22 միլիոն եվրոյով համաձայնեցրել էր Գաբրիելի տրանսֆերը, սակայն «զինագործները» հաղթել են այդ պայքարում:  Իտալական ակումբը մտադիր էր հրավիրել բրազիլացուն, քանի որ ակումբից հեռանում պաշտպանության երկար տարիների առաջատար Կալիդու Կուլիբալին:

Իտալացի ինսայդեր Ալֆրեդո Պեդուլյան տեղեկացնում է, որ երկար բանակցություններից հետո սենեգալցու տրանսֆերը համաձայնեցվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սպասվում է, որ այն կկազմի 70-80 միլիոն եվրո:

Քանի որ «աձուրին» այլևս չի կարող Կուլիբալիին փոխարինել Մագալյանեսով, այն անցել է այլ տարբերակների, գրում է Corriere dello Sport-ը: Իտալացիների գլխավոր նպատակն է դարձել հենց «Արսենալի» կենտրոնական պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Եթե այդ գործարքը հաջողվի, «Նապոլիի» պաշտպանության կենտրոնում կխաղան հույներ` Սոկրատիսն ու Կոստաս Մանոլասը:

Իտալական ակումբի համար այլընտրանքային տարբերակ է Դոնեցկի «Շախտոյրի» ֆուտբոլիստ Նիկոլայ Մատվիենկոն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball