Գոլ + փոխանցում + չիրացված 11-մետրանոց. Հայաստանի հավաքականի թեկնածուի նորամուտը (տեսանյութ)

Բելգիայի Երկրրորդ լիգայի մեկնարկային տուրում «Ռուսելարը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Բրյուգեի» երիտասարդական թիմին:
Հանդիպման գլխավոր դերում է եղել տանտերերի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Իվան Յագանը, ով դարձել է հաղթական գոլի, ինչպես նաև գոլային փոխանցման հեղինակ: Գոլը տոնելու համար հարձակման դիրքում հանդես եկող ֆուտբոլիստը հանել է խաղաշապիկը, ինչի համար դեղին քարտի է արժանացել:
Մինչև այդ Յագանն անհաջող է իրացրել 11-մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը բելգիական թիմ է տեղափոխվել ֆինլանդական «Մարիենհամնից»:
Գոլային փոխանցումը
WOW | Quel but superbe de Joeri Dequevy pour le @RWDMolenbeek ! #RWDMNXT pic.twitter.com/AN3fSn6s5U
— Eleven Sports (FR) (@ElevenSportsBEf) August 22, 2020
Չիրացված 11-մետրանոցը