Կրկին կորոնավիրուս «Լոռիում». 8 վարակված կա

«Լոռին» հայտարարել է, որ ակումբում կրկին կորանավիրուսային վարակ է:

«Հայտնում ենք, որ ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։

Դրական թեստավորվածները մեկուսացված են։ Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- գրված է վանաձորցիների հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Լոռիում» բազմաթիվ վարակվածներ կային նաև հուլիսին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով