«Նոային» գավաթակիր դարձնող հարվածի հեղինակը կխաղա հայկական այլ ակումբում

«Նոայի» հարձակվող Ռոկաս Կրուշնաուսկասը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»:  Երկու ակումբները դեռ պաշտոնապես չեն հայտնել տեղափոխության մասին, սակայն լիտվացին արդեն հայտավորված է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» մրցավեճին:

Sportx.am-ը «Նոայի» մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ սպառվել էր 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը և այն չի երկարաձգվել: Հետևաբար նա «արջերին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Կրուշնաուսկասը «Նոա» էր տեղափոխվել հունվարին: Երևանցիների կազմում նա մասնակցել է 10 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: «Արարատ-Արմենիայի» դեմ Հայաստանի գավաթի եզրափակչի (5:5, 11մ 7:6) հետխաղայա 11-մետրանոցների ժամանակ հենց լիտվացու հարվածն է չենպիոնական դարձել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով