Խոշոր առաջարկ. «Շիրակի» մրցակիցը կարող է մնալ առանց 2 առաջատարների

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակի» մրցակից «Ստյաուան» մոտ օրերս կարող է մնալ առանց իր երկու առաջատարների: Մոսկվայի ԲԿՄԱ-ն 12 միլիոն եվրո է առաջարկել ռումինական գրանդի երկու եզրային հարձակվողներ` Դենիս Մանի ու Ֆլորինել Կոմանի համար, գրում է gsp.ro-ն: Բացի այդ, ռուսական ակումբը պատրաստ է այդ գումարին պարգևավճարներ ավելացնել, եթե ռումինացիները հաջողության հասնեն Մոսկվայում:

Ավելի վաղ Մանի ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Նորվիչ», սակայն «Ստյաուայի» սկանդալային նախագահ Ջիջի Բեկալին 21-ամյա վինգերի համար 15 միլիոն եվրո է պահանջել, ինչից հետո անգլիացիներն անմիջապես դադարեցրել են բանակցությունները:

Աղբյուրը նշում է, որ ԲԿՄԱ-ի տարբերակն ամենաիրականն է այն պատճառով, որ ռուսներն արդեն պաշտոնական առաջարկ են ուղարկել, այլ ոչ թե պարզապես հետաքրքրված են: Ավելի վաղ 22-ամյա Կոմանի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»:

«Ստյաուայի» կազմում Կոմանը մասնակցել է 108 խաղի, որոնցում 31 գոլ է խփել ու 27 գոլային փոխանցում կատարել: Այդ գնդակներից երկուսը ռումինացին ուղարկել է «Ալաշկերտի» դարպասը` Եվրոպա լիգայում: «Ստյաուայի» կամզում Մանը 126 խաղ է անցկացրել, 32 գոլ խփել ու 22 գոլային փոխանցում կատարել:

«Ստյաուա» — «Շիրակ» խաղը կկայանա օգոտսոսի 27-ին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball