Հայտնի է` հայկական որ հեռուստաալիքն է ցուցադրելու «Կայրաթ» – «Նոա» հանդիպումը

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» հյուրընկալվելու է «Կայրաթին»:
Sportx.am-ին հայտնի դարձավ, որ այդ խաղը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:
Ղազախստանում կայանալիք հանդիպումը նախանշված է օգոստոսի 27-ին: Մեկնարկը` Երևանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ նույն օրը Եվրոպա լիգայի «Ալաշկերտ» — «Ռենովա» խաղը կցուցադրի Արմենիա TV-ին, իսկ «Ստյաուա» — «Շիրակը»` Շանթ TV-ին: