Հեղափոխություն «Բարսելոնայում». Կումանը մեծ լիազորություն է ստացել ու հրաժեշտ տվել 4 ֆուտբոլիստի

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հսկայական լիազորություններ է ստացել: Sport.es-ը տեղեկացնում է, որ նիդերլանդցի մասնագետին է վստահվել ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: «Բլաուգարնայում» սերնդափոխություն կատարելու համար նա է որոշելու, թե որ ֆուտբոլիստներն են հեռանալու և ովքեր մնալու: Կատալոնական ակումբի մարզական տնօրենը և մյուս ղեկավարները չեն խառնվելու նրա որոշումներին:

Անմիջապես կատալոնական RAC1 ռադիոկայանը գրել է, որ 57-ամյա մասնագետը զանգահարել է հարձակվող Լուիս Սուարեսին ու հայտնել, որ նրա հետ հույսեր չի կապում: Ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որը նախատեսված է ևս 10 ամսով, խզվելու է:

Բացի այդ, Կումանը կապ է հաստատել նաև Սամուել Ումտիտիի, Իվան Ռակիտիչի և Արտուրո Վիդալի հետ և հայտնել, որ կարող են իրենց համար նոր թիմ փնտրել: Այդ խաղացողները մարզչի ծրագրերի մեջ չեն մտնում:

Միևնույն ժամանակ չի հաստատվել ձախ պաշտպան Ժորդի Ալբայի հետ բաժանվելու մասին շշուկները: Նիդերլանդցի մասնագետը կատալոնացուն ասել է, որ նա մնալու է ակումբում:

Ինչ վերաբերվում է թիմի ավագ Լիոնել Մեսսիին, Barca TV-ի եթերում Կումանը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում արգենտիանցու հետ և ցանկանում է, որ նա մինչև կարիերայի ավարտը մնա «Բարսելոնայում»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball