ԱՊՇԵՑՈՒՑԻՉ. «Արարատի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում կխաղան «Շիրակի» կազմում

«Շիրակից» «Արարատ» տեղափոխված 8 ֆուտբոլիստները կարճ ժամանակով վերադառնալու են Գյումրու ակումբ, որպեսզի մասնակցեն Եվրոպա լիգայի խաղարկությանը:

«Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»:

Հավելենք, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է միայն սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա»,- գրված է «Արարատի» պաշտոնական հայտարարությունում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով