Հայաստանի հավաքականի նորեկը Եվրոպա լիգայի համար վերադարձավ միացավ «Շիրակ»

«Շիրակը» հաստատել է, որ այդ ակումբից ամռանն «Արարատ» տեղափոխված 8 ֆուտբոլիստներ Եվրոպա լիգային մասնակցելու համար վարձավճարով վերադարձել են նախկին թիմ:
Բացի այդ, գյումրեցիների հայտնում են, որ վերադարձողների թվում է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Սոլոմոն Ուդոն: Կիսապաշտպանը մինչև այդ պատրաստվում էր տեղափոխվել Ղազախստան, այլևս չէր մարզվում «Շիրակում», ինչը հաստատել էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակը» հյուրընկալվելու է ռումինական «Ստյաուային»: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին: