«Հայկական դերբի» Ղազախստանում. Հաղթանակ չեմպիոնի նկատմամբ

Ղազախստանի առաջնության 4-րդ տուրից հետաձգված խաղում «Տոբոլը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Աստանային»:

Երկու թիմերի կազմերում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ:  Հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկված է եղել հյուրերի մեկնարկային կազմում և փոխարինվել է 79-րդ րոպեին:

Տանտերերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է մտել կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, իսկ պաշտպան Արման Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների թվում:

Այդ հաղթանակի շնորհիվ Գրիգորի Բաբայանի գլխավորած թիմը վաստակել է 10 միավոր ու հավասարվել «Աստանային»: Նրանք կիսում են 2-3 տեղերը: Առաջատար «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը, ունի 15 միավոր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball