«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուերը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակում գործելու և կաշառք առաջարկելու մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուերը ամենայն հավանականությամբ կպատժվի Հունաստանում կայացած մենամարտին մասնակցելու համար:

Նա իրեն մեղավոր է ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ հարձակման, վիրավորանքի, ոստիկանի վրա հարձակման և կաշառք տալու փորձի համար:

Այսօր տեցի ունեցած նիստի ընթացքում դատախազն ընթերցել է տեղի ունեցածի  վերաբերյալ մեղադրանքները և մանրամասները:  Այսպիսով, նշվում է, որ ձեռբակալությունկց հետո ֆուտբոլիստը ոստիկանին ասել է. «Գիտե՞ք ով եմ ես:  Ես «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն եմ, ես շատ հարուստ եմ, կարող եմ ձեզ փող տալ, կարող եմ վճարել ձեզ, խնդրում եմ, թողեք գնանք»:

Բացի այդ, ձերբակալվածները, ոստիկանների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Իր հերթին պաշտպանական կողմն էլ պնդում է, որ ձեռբակալությունից հետո ոստիկանության ծառայողներից մեկը ոտքով հարվածել է Մագուերին և ասել. «Ձեր կարիերան ավարտված է»:

Նաև մեղադրանքներ են առաջադրվել նրա եղբորը՝ Ջոյին և երրորդ հանցակցին՝  Քրիստոֆեր Շերմանին: Ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի, նրանց մեղադրանք է առաջադրվել երեք կետերով միայն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball