Մեսսիի` «Բարսելոնայից» հեռանալուն խանգարող հանգամանք կա

Լիոնել Մեսսին բուրոֆաքսի միջոցով կատալոնական ակումբին տեղեկացրել է, որ մտադիր է օգտվել իր պայմանագրի կետից և միակողմ խզել այն:

Այդուհանդերձ, Mundo Deportivo-ն և Sport.es-ը գրում են, որ «բլաուգրանան» կարող է խանգարել արգենտինացուն: Հարցը տեղափոխվելու է իրավաբանական տիրույթ: 33-ամյա ֆուտբոլիստի` մինչև 2021 թվականի հունիսը գործող պայմանագրում նրա հեռանալը թույլատրող կետը նախատեսված է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո մինչև հունիսի 15-ը: Համաձայնագրում հաշվարկված չի եղել կորոնավիրուսի հանգամանքը, ինչի պատճառով մրցաշրջանը փաստացի ավարտվել է օգոստոսի վերջին:

Ակումբը պնդում է, որ Մեսսիի հեռանալը թույլ տվող կետն այլևս իրավական ուժ չունի, քանի որ ժամկետը վաղուց սպառվել  է: Արգենտինացին իր հերթին հղում է կատարում ֆորս մաժորային իրավիճակին և մրցաշրջանի փաստացի երկարաձգմանը:

Կատալոնական ԶԼՄ-ները նշում են, որ «կապտանռնագույններն» իրավաբանական տեսանկյունից ավելի ամուր դիրքեր ունեն: Ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ ֆուտբոլիստների պայմանագրեր ավարտվել են հունիսն, սակայն նրանք, որոնց ակումբները ցանկացել են թիմում պահել մինչև մրցաշրջանի փաստացի ավարտը, նոր` 2-ամսյա պայմանագրեր են ստորագրել:  Այդպիսի խաղացողներ էին Տյագո Սիլվան (ՊՍԺ), Վիլիանն, Պեդրո Ռոդրիգեսը (երկուսն էլ «Չելսի»), Էվեր Բանեգան («Սևիլյա») և ուրիշներ:

Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ տարբերակ կա` «Բարսելոնան» կընդառաջի իր լեգենդին և նրան չի ստիպի թիմում խաղալ նրա կամքին հակառակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball