«Չելսին»` տրանսֆերային պատուհանի արքա. ևս երկու տրանսֆեր համաձայնեցվեց

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում ամենաակտիվ գրանդ ակումբը «Չելսին» է: Անգլիացիները մեկ օրում ևս երկու տրանսֆեր է համաձայնեցրել:

Երկար բանկցություններից հետո լոնդոնցիները 55,5 միլիոն եվրոյով համաձայնեցրել են «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլուելի տեղափոխությունը: 23-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա ժամկետով պայմանագիր է ստորագրվելու, հայտնում է The Telegraph-ի լրագրող Ջոն Պերսին:

Միաժամանակ Get French Football News-ը գրում է, որ «թոշակառուները» 5 տարվա պայմանագիր են կնքելու նաև կենտրոնական պաշտպան Մալանգ Սարրի հետ: Ֆրանսիական «Նիսից» հեռացած 21-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Շուտով կկայանա ֆրանսիացու պարտադիր բուժզննումը:

Երեկ հայտնի էր դարձել, որ «Չելսին» համաձայնության է հասել նաև ՊՍԺ-ի ավագ Տյագո Սիլվայի անվճար տեղափոխության ու «Բայերի» առաջատար Կայ Հավերտցի (80+20 միլիոն եվրո) տրանսֆերի շուրջ:

Ավելի վաղ անգլիական գրանդը ձեռք էր բերել «ՌԲ Լեյպցիգից» Տիմո Վերներին (53 մլն) և «Այաքսից» Հակիմ Զիեշին (40 մլն):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball