«Նոան» առանց իր ռմբարկուի ժամանեց Ղազախստան (լուսանկարներ)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Կայրաթի» դեմ արտագնա խաղին մասնակցելու համար Հայաստանի գավաթակիր «Նոան» ժամանել է Ղազախստան: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների մամուլի ծառայությունից:
Sportx.am-ին հայտնի դարձավ, որ Ալմաթի չի մեկնել թիմի լավագույն ռմբարկու Մաքսիմ Մայրովիչը: Նա վնասվածքից հետո դեռ լիարժեք պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ «Կայրաթ» – «Նոա» հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին: Մեկնարկը` Երևանի ժամանակով 18:00-ին: