ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Չելսին» հսկայական գումարով պաշտպան ձեռք բերեց (լուսանկար)

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է «Լեսթերի» ձախ պաշտպան Բեն Չիլուելի տեղափոխության մասին:

23-ամյա անգլիացու հետ 5 տարվա ժամկետով պայմանագիր է ստորագրվել:

Ոչ պաշտոնական տեղեկությամբ` տրանսֆերը կազմել է 55 միլիոն եվրո:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն «աղվեսների» սանն է: Անգլիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով