Պիրլոն հաստատել է, որ աստղային հարձակվողը կլքի «Յուվենտուսը»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ասել է, որ հարձակվող Գոնսալո Իգուաինը կլքի ակումբը:

«Ես խոսեցի Իգուաինի հետ:  Ես հիանում եմ նրանով:  Նա այստեղ անցկացրեց իր կարիերայի կարևոր ժամանակահատվածը, նա հիանալի խաղացող է: Բայց մենք որոշեցինք, որ մեր ուղիներն այսուհետ կընթանան առանձին: Մենք խոսեցինք լուրջ մարդկանց նման և որոշում կայացրեցինք:

Ինչ վերաբերում է Խեդիրային, նա վնասվածք է ստացել:  Մենք կսպասենք, մինչև նա կվերականգնվի», — ասել է Պիրլոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ 32-ամյա արգենտինացին «Յուվենտուս» է տեղափոխվել «Նապոլիից» 2016 թվականին:  Թուրինյան ակումբի կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball