«Արարատ-Արմենիան» ձեռք բերեց Կամպանյայի կարծիքով Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին

«Արարատ-Արմենիա» է տեղափոխվել 22-ամյա հայ դարպասապահ Վարդան Շահատունին: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագրի մասին մանրամասներ չի նշվում:

Վարդանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը, հանդես է եկել «Լոռի» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում:

Վանձորցիների կազմում Շահատունին 19 խաղի է մասնակցել, որոնցում 20 գոլ է բաց թողել: 7 մրցավեճերում նա սեփական դարպասն անառիկ է պահել:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» նոր մարզիչ Դավիդ Կամպանյան է, որը Վարդանի հետ աշխատել է «Լոռիում»: Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստի ընտրություններում իսպանացին առաջին տեղում նշել էր հենց հայ դարպասապահին:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով