«Շիրակը» նույնպես դուրս մնաց Եվրոպա լիգայից. Պարտություն Ռումինիայում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է «Ստյաուային»:

Գյումրեցիները շատ լավ են սկսել հանդիպումը և երկու անգամ մոտ եղել գոլ խփելուն, սակայն Մորի Կոնեի և Ուրոշ Նենադովիչի հարվածներից հետո տանտերերին փրկել են դարպասապահն ու պաշտպանը:

Տանտերերը հաշիվը բացել են 34-րդ րոպեին, երբ աչքի է ընկել Դարիուս Օլարուն: Երկրորդ խաղակեսը գյումրեցիները կրկին ակտիվ են սկսել, բայց նորից չեն իրացրել գոլային պահերը: 65-րդ րոպեին մրցավարը շատ կասկածելի 11-մետրանոց է նշանակել գյումրեցիների դարպասին, երբ Հրայր Մկոյանը պայքարելիս է եղել Ֆլորենտեն Կոմանի հետ: Ֆլորին Տանասեն նշակետից անվրեպ է եղել: 83-րդ րոպեն հիանալի խաղարկված կոմբինացիան եզրափակել է ռումինացիների հարձակվող Ալեքսանդրու Բուզիուկը:

Այսպիսով, Տիգրան Դավթյանի գլխավորած թիմը դուրս մնաց հետագա պայքարից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball