Մեկնաբան. «Ամեն ինչ սուտ է, հատկապես ցավալի է Սիմոնյանի համար»

Ռուս մեկնաբան Գենադի Օրլովը կարծիք է հայտնել լեգենդար Էդուարդ Ստրելցովի մասին` «Ստրելցովի համաստեղությունում» գեղարվեստական ֆիլմի վերաբերյալ: Նրան հատկապես դուր չի եկել Նիկիտա Սիմոնյանի կերպարին ներկայացնելու տեսակը:

«Ստրելցովի մասին այդ ֆիլմն անտաղանդ է: Ամեն ինչ սուտ է: Ինչո՞ւ են նրանք իրական մարդկանց ազգանուններ նշում, բայց սյուժեն հորինել են:

Հատկապես ցավալի է Նիկիտա Սիմոնյանի համար: Անաստաս Միկոյանի հետ նրա պատմությունը հորինված է: Ծերունի Նիկիտան, ով հոկտեմբերի 12-ին 94 տարեկան է դառնալու, դիտեց այդ ֆիլմը և ինձ ասաց. «Գենա, պատկերացնո՞ւմ ես»: Դա սարսափելի է:

Սիմոնյանը հիանալի ֆուտբոլիստ էր: Կարիք չուներ, որ նրա համար Միկոյանը կամ ուրիշ մեկը զանգահարեր»,- Championat.com-ի հետ զրույցում ասել է Օրլովը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball