Սուպերգավաթ. «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով (տեսանյութ)

«Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի սուպերգավաթի խաղը, որում մրցեցին «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «զինագործները» հաղթեցին 5:4 հաշվով:

12-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հիանալի հարվածով առաջ մղեց լոնդոնցիներին: Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմը մեծ ճնշում գործադրեց, ինչը վերածվեց պատասխան գոլի: Աչքի ընկավ Տակումի Մինամինոն:

11-մետրանոց հարվածաշարում որոշիչ դարձավ Ռիան Բրյուսթերի վրիպումը, ում հարվածից հետո գնդակն անդրադարձավ հորիզոնական դարպասաձողից:

Այսպիսով, «Արսենալը» 16-րդ անգամ դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր` շրջանցելով հենց «Լիվերպուլին» (15): Այդ տիտղոսն ավելի շատ անգամ նվաճել է միայն «Մանչեսթեր Յունայթեդը» (21):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball