Հայաստանի հավաքականի թեկնածուն շքեղ դուբլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Բելգիայի Երկրորդ լիգայի երկրորդ տուրում «Մոլենբեկն» արտագնա խաղում 2:4 հաշվով պարտվել է «Լյերսին»:
Հանդիպման ընթացքում հյուրերը 0:2 հաշվով զիջելիս են եղել, սակայն Հայաստանի հավաքականի թեկնածու Իվան Յագանը դուբլի հեղինակ է դարձել ու հավասարեցրել հաշիվը: 37-րդ րոպեին վինգերը գոլ է խփել շեշտակի հարվածով, իսկ 57-ին` գլխով:
30-ամյա ֆուտբոլիստը 3 գոլով առաջնության երկրորդ ռմբարկուն է:
Հետագայում «Մոլենբեկը» ևս 2 գոլ է բաց թողել, ինչի պատճառով պարտվել է և առաջնությունում մնացել է 3 միավորով: Այժմ Յագանի թիմը չորրորդ տեղում է:
Տեսանյութը սկսվում է 2:05 րոպեից, երբ Յագանը գոլ է խփում