«Մանչեսթեր Սիթին» «տիեզերական» գումար է առաջարկել Մեսսիին

2016.11.01 Manchester Pilka nozna Liga Mistrzow sezon 2016/2017 Manchester City - FC Barcelona N/z Lionel Messi Foto Sebastian Frej / PressFocus 2016.11.01 Manchester Football Champions League season 2016/2017 Manchester City - FC Barcelona Lionel Messi Credit: Sebastian Frej / PressFocus

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու դեպքում «անհավանական» գումար է ստանալու:

BeIN Sports-ի ինսայդեր Տանկրեդո Պալմիերին գրում է, որ «քաղաքայինները» պատրաստակամություն են հայտնել արգենտինացուն 500 միլիոն եվրո վճարել 5 տարվա համար: Այդ գումարը «մաքուր» է լինելու (հարկերը վճարելուց հետո):

33-ամյա ֆուտբոլիստը որպես աշխատավարձ մեկ մրցաշրջանում կստանա 50 միլիոն եվրո: Այդ գումարը 3 տարի նրան կփոխանցվի Անգլիայում, իսկ հաջորդ 2 տարին «քաղաքայիններին» պատկանող «Նյու-Յորք Սիթի» ակումբում, երբ նա 2023 թվականին տեղափոխվի ԱՄՆ: Այդ տեղափոխության ժամանակ Մեսսին 250 միլիոն եվրոյի պարգևավճար կստանա:

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնային» պաշտոնապես հայտնել է` միակողմանի խզում է պայմանագիրը, սակայն կատալոնացիները պնդում են, որ արգենտինացին ուշացել է այդ իրավունքից օգտվելու վերջնաժամկետից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball