Մեսսին կատարեց իր սպառնալիքը. «Բարսելոնան» միայն մեկ սցենար է դիտարկում

Այսօր` օգոստոսի 30-ին Լիոնել Մեսսին չի ներկայացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների պարտադիր բուժզննմանը: Mundo Deportivo-ն գրում է, որ արգենտինացին պետք է ակումբի տրամադրության տակ լիներ տեղի ժամանակով առավոտյան 8-12-ի ընթացքում:

Ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստը ֆաքսի միջոցով «բլաուգրանային» տեղեկացրել էր, որ չի ներկայանալու բուժզննմանը, քանի որ ավելի վաղ հայտնել է պայմանագիրը խզելու մասին: Կատալոնական ակումբում նրան պատասխանել են, որ պայմանագիրը միակողմանի խզելու ժամկետը վաղուց անցել էր և Մեսսին շարունակում է նրանց ֆուտբոլիստը մնալ:

Մինչև այդ «Բարսելոնայի» ավագը փորձ է կատարել հանդիպել ակումբի ղեկավարության հետ, որպեսզի խաղաղ պայմաններում քննարկեն նրա հեռանալը, բայց նրան պատասխանել են, որ հանդիպումը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե Մեսսիի հետ քննարկվի նրա պայմանագրի ժամկետի երկարաձգումը: «Կապտանռնագույնների» ղեկավարությունն իր բոլոր մենեջերների հրահանգել է ոչ մի ակումբի հետ կապի դուրս չգալ, եթե նրանց հետ են Մեսսիի տրանսֆերը գնելու բանակցությունների նույնիսկ ակնարկ լինի:

Վաղը «Բարսելոնայի» առաջին մարզման օրն է Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Մեսսին մտադիր է մարզմանը չներկայանալ:

Ուշագրավ է` այսօր կայացած բուժզննմանը ներկայացել է հարձակվող Լուիս Սուարեսը, ում Կումանը տեղեկացրել էր, որ նրա հետ հույսեր չի կապում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball