Նովակ Ջոկովիչը հաղթել է Նյու-Յորքում կայացած «Masters» մրցաշարը

Աշխարհի առաջին ռակետ՝ Նովակ Ջոկովիչը հաղթել է կանադացի Միլոշ Ռայոնիչին Նյու-Յորքում կայացած «Masters»-ի եզրափակիչում (1։6, 6։3, 6։4) հաշվով։ Սա Ջոկովիչի 11-րդ անըդմեջ անհատական հաղթանակն էր Ռայոնիչի դեմ։
Նյու-Յորքյան նվաճումը Ջոկովիչի կարիերայի 80-րդ տիտղոսն էր։ Նա հաղթել է 35 «Masters» և այդ ցուցանիշով հավասարվել է Ռաֆայել Նադալին։
Ավելի վաղ Ջոկովիչը եղել է առաջին թենիսիստը, ով հաղթել է բոլոր իննը «Masters» մրցաշարերում։ Հիմա նա միակն է, ով կրկնակի հաղթել է «Masters»-ը։