Պաշտոնական. «Լոռի» ՖԱ-ն նոր համալրում ունի Ռուսաստանից

«Լոռիի» ֆեյսբուքյան  էջից տեղեկացնում են, որ «Լոռի» է տեղափոխվել ռուս կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Ստեպանովը։

24-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (ՖԱԼ) հանդես եկող «Վոլգար»։

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում Ստեպանովը հասցրել է մասնակցել 58 հանդիպման եւ խփել 3 գոլ։

«Լոռիի» նորեկը 10 հանդիպում է անցկացրել նաեւ ՖԱԼ-ում։

Ստեպանովի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով