Պաշտոնական. «Յուվենտուսը» կատարեց Պիրլոյի օրոք առաջին տրանսֆերը (լուսանկար)

«Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն Մակենին տեղափոխվել է «Յուվենտուս»:

Թուրինյան ակումբը տեղեկացնում է, որ 4,5 միլիոն եվրոյի դիմաց, մեկ տարով վարձակալել է ամերիկացուն: 22-ամյա ֆուտբոլիստի որոշակի սպորտային նվաճումների դեպքում «ծեր սինյորան» կպարտավորվի 18,5 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը: Այդ գումարը կարող է ևս 7 միլիոնով ավելանալ հնարավոր պարգևավճարների տեսքով:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը պարտադիր կդառնա, եթե Մակենին 2020-2021 թթ. մրցաշրջանում մասնակցի իտալական թիմի 60 տոկոս և ավելի խաղերին:

Մակենին «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Անդրե Պիրլոյի նշանակումից հետո դարձել է ակումբի առաջին տրանսֆերը: Ավելի վաղ թուրինցիները 72 միլիոն եվրոյով ձեռք էին բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոյին և 10,5 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի վինգեր Ֆելիքս Կորեային:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball