Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել 4-րդ րոպեին, Կամո Հովհաննիսյանի թիմն ամրապնդեց դիրքերը (տեսանյութ)

Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել «Տարազին»: Արձանագրվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

Արդեն 4-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը բացել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերը պատասխան գոլն են խփել:

Հերթական սայթաքման պատճառով չեմպիոնը 11 միավորով երրորդ տեղում է և արդեն 7 միավորով է զիջում առաջատար «Կայրաթին»:

Վերջինս 3:1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Օրդաբասիի» նկատմամբ: Եվրոպա լիգայում «Նոայի» դարպասը երկու գոլ խփած Վագներ Լավն այսօր նույնպես դուբլ է հեղինակել:

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը փոխարինման է մտել 66-րդ րոպեին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball