Հայտնի դարձավ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում

ՈւԵՖԱ-ն անցկացրեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» մրցակից բաժին հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլան»: Երկու թիմերն էլ ելությները սկսել են Չեմպիոնների լիգայում, սակայն պարտվել և տեղափոխվել են Եվրոպա լիգա:
Խաղը կայանալու է սեպտեմբերի 17-ին` Հայաստանում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելուն, սակայն փլեյ-օֆֆ փուլում պարտվեց հենց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»: