Ձմեռային Ունիվերսիադա 2021-ը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU) հայտարարեց 2021 թվականի ձմեռային ունիվերսիադան հետաձգելու մասին`նման որոշման պատճառ է հանդիսացել կորոնավիրուսային համաճարակը:

Մրցաշարը պետք է կայանար Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, 2021թ. հունվարի 21-ից 31-ը:

Այս որոշումը կայացվել է FISU- ի կողմից՝ Ունիվերսիադայի և Շվեյցարիայի Համալսարանական սպորտի ֆեդերացիայի կազմկոմիտեի հետ միասին: Երկու ամսվա ընթացքում տեղի կունենա քննարկում մրցույթի հնարավոր նոր ժամկետների վերաբերյալ:

«Այս տարի COVID-19 ազդել է բոլոր ոլորտների գործունեության վրա և FISU- ի գործունեությունը նույնպես անմասն չի մնացել COVID-19 ազդեցությունից:

Շվեյցարիայի իշխանությունների և 2021 թվականի ունիվերսիադայում ներգրավված տարբեր կանտոնները մի քանի հանդիպումներից հետո միաձայն համաձայնել են, որ 30-րդ ձմեռային ունիվերսիադան չի կարող անցկացվել 2021 թվականի հունվարին », — ասել է FISU գլխավոր քարտուղար Էրիկ Սենրոնդը:

«Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, բայց համոզված ենք, որ այն միակ ճիշտ որոշումն է ստեղծված իրավիճակում», — ավելացրել FISU- ի ղեկավար Օլեգ Մատիցինը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball