Մխիթարյանի հրաժեշտի խոսքերն «Արսենալին»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Արսենալից» «Ռոմա» վերջական տեղափոխությունը:

«Թանկագին ընկերներ,

Ուրախ եմ հայտնել, որ լիարժեք պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ:

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել «Արսենալին», նրա աշխատակազմի և միլիոնավոր «զինագործներին», ովքեր աջակցել են ինձ այն 1,5 տարվա ընթացքում, որն անցկացրել եմ այդ թիմում: Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին, որ հրավիրեց ինձ այդ ակումբ և վստահություն ցուցաբերեց:

Այժմ նախապատրաստություն եմ սկսում նոր մարտահրավերներով` Իտալիայում իմ երկրորդ մրցաշրջանում:

Սիրում եմ Հռոմ քաղաքը, «Ռոմա» ակումբը և նրա երկրպագուներին: Ամբողջ ուժերս կներդնեմ, որպեսզի թիմին օգնեմ հասնել իր նպատակներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով