«Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Մուասիր Պաչեկո Կասսաման։
Մուասիրի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Ամարանտե», «Պեդրաս Սալգադաս», «Ամորա» ակումբներում։ Նրա հասակը 191 սմ է: