ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հենրիխ Մխիթարյանն «Արսենալից» վերջնականապես տեղափոխվեց «Ռոմա»

«Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ երկկողմ համաձայնությամբ խզել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը: Այն գործում էր ևս մեկ տարով:
Անգլիական ակումբը դա արել է, որպեսզի 31-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով դառնա Ռոմայի լիիրավ խաղացող: Նախորդ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը վարձակալությամբ էր հանդես գալիս «գայլերի» կազմում:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «Արսենալ» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարին: Նրա տրանսֆերը կազմել էր 34 միլիոն եվրո:
«Զինագործների» կազմում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 59 խաղի, որոնցում դարձել է 9 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: