Արտասահմանյան ակումբը հետաքրքրված է Արթուր Քարտաշյանի ծառայություններով

«Փյունիկի» կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: Sportx.am-ին հայտնի դարձավ, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կարագանդայի «Շախտյորը»: «Հանքափորները» հետաքրքրությունից բանակցությունների անցնելու սկզբնական փուլում են:

Նշենք, որ Քարտաշյանը «Փյունիկի» սանն է, որի գլխավոր թիմում է հանդես գալիս 2015 թվականից: Այս ընթացքում նա 100 խաղ է անցկացրել երևանցիների կազմում և 6 գոլ խփել:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում պաշտպանը նորամուտը նշել է Ջիբրալթարի դեմ արտագնա խաղում (6:2)` դառնալով գոլի հեղինակ: Դա դեռ նրա միակ խաղն է ազգային ընտրանու կազմում:

Հիշեցնենք, որ Կարգանդայի «Շախտյորի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով կարճ ժամանակում հասցրել է թիմի ավագը դառնալ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball