Հեղինակավոր 2 ֆուտբոլիստ հեռանում է «Բարսելոնայից». Հայտնի է` որ ակումբներ են տեղափոխվելու

GETAFE, SPAIN - SEPTEMBER 28: Ivan Rakitic and Arturo Vidal, midfielders of FC Barcelona looks during the La Liga match between Getafe CF and FC Barcelona at Coliseum Alfonso Perez stadium on September 28, 2019 in Getafe, Spain. (Photo by Carlos Sanchez Martinez/Icon Sportswire via Getty Images)

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը և Արտուրո Վիդալը կարիերաները շարունակելու են այլ ակումբներում:  Խորվաթը վերադառնում է «Սևիլյա», իսկ չիլիացին դառնալու է «Ինտերի» ֆուտբոլիստ:

Cadena SER-ը գրում է, որ Ռակիտիչն անդալուզցիների հետ արդեն ստորագրել է 2 տարվա պայմանագիրը, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով: Շուտով գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես: Տրանսֆերը փոքր գումար է կազմելու, քանի որ 32-ամյա ֆուտբոլիստի և «բլաուգրանայի» միջև պայմանագրի ավարտին ընդամենը 10 ամիս էր մնացել:

Ինչ վերաբերվում է Վիդալին, ապա նա 2 տարվա պայմանագիր է ստորագրելու միլանցիների հետ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո, տեղեկանում ենք  La Gazzetta dello Sport-ից:

33-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ցանկալի տրանսֆերն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball